211652_close_icon
views-count26176 դիտում article-date 12:13 13-09-2014

23֊ամյա վարորդը ծնունդից վերադառնալով ընկերների հետ Toyota Land Cruiser-ով հայտնվել է Հրազդան գետում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 13֊ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00․30֊ի սահմաններում Երևան քաղաքի Սեպուհի փողոցի բնակիչ 23֊ամյա Անդրանիկ Գասպարյանը իրեն վստահված Toyota Land Cruiser մակնիշի 34 VU 707 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում՝ թիվ 75 էլեկտրասյան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր կողաշրջվելով ընկել Հրազդան գետը։ Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ 24֊ամյա Արթուր Սուքիասյանն ու Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ 20֊ամյա Հրանտ Կարապետյանը տեղափոխվել են «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և Երևանի 1֊03 շտապօգնության աշխատակիցները։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1֊ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։ Վթարի վայրում մի քանի երիտասարդներ փորձում էին քննիչին մոլորեցնել, որ վարորդը բոլորովին այլ անձ է եղել, սակայն քննիչի օպերատիվ գործողությունների արդյունքում այդ երիտասարդները գլխիկոր հեռացան վթարի վայրից, որից հետո վարորդը խոստովանեց, որ ինքն է եղել և հայտնեց, որ մեքենան վարել է ոչ սթափ։ Նրա սթափության աստիճանը պարզելու համար քննիչի հանձնարարականով նա տեղափոխվեց բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորները մասնակցելիս են եղել ծննդի արարողության։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր