1419 դիտում
09:20 13-09-2014
ԲԱՄՕ-ի սեփականատերն այժմ էլ նպատակ ունի բիզնես գործունեություն սկսել Գերմանիայում. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում ծնված Մուրադյան եղբայրներին պատկանող ԲԱՄՕ ընկերությունը, ինչպես հայտնի է, ֆինանսական ճգնաժամի մեջ է: Ռուսաստանի Դաշնությունում նրանց ունեցած գրեթե բոլոր բիզնեսները տապալվել են: Ու երբ 2013 թվականի դեկտեմբերին Մոսկվայի կենտրոնում դանակի բազմաթիվ հարվածներից մահացավ եղբայրներից Հովիկ Մուրադյանը, նրանց գործերն առավել խճճվեցին:
Այս տարվա օգոստոսի 21-ին էլ վարկը չմարելու պատճառով ՀՀ կառավարությունը ԲԱՄՕ-ից վերցրեց Հայաստանում մնացած գրեթե միակ խոշոր ունեցվածքը՝ Մարզահամերգային համալիրը: Եվ ահա տեսնելով, որ Ռուսաստանում և Հայաստանում օղակը սեղմվում է Մուրադյանների շուրջ, նրանք որոշել են այլ երկրում հաստատվել»:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Իրաքի նախկին դեսպան Մուրադ Մուրադյանն այժմ էլ տեղափոխվել է Եվրոպա` ավելի կոնկրետ` Գերմանիա: Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ ԲԱՄՕ-ի սեփականատերն այժմ էլ նպատակ ունի բիզնես գործունեություն սկսել Գերմանիայում: Եվ այդ հարցում նրան օգնում են դեսպան եղած ժամանակ ձեռք բերած կապերը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2353 դիտում
09:28 08-03-2014
«ԲԱՄՕ»-ի սեփականատեր Հովիկ Մուրադյանի սպանությունը չեն կարողանում բացահայտել․ Ժողովուրդ
938 դիտում
14:44 09-04-2015
Կբարելավվեն բիզնես գործունեություն ծավալելու պայմանները
Այս բաժնից
1486 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»
1981 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»