2549 դիտում
14:53 14-09-2014
Թուրքիայում բացվել է «Խայտառակության թանգարան» ցուցադրությունը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Ժամանակակից արվեստների թանգարանում բացվել է «խայտառակության թանգարան» ցուցահանդեսը, որը նվիրված է 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղափոխության զոհերի հիշատակին: Այս մասին գրում է թուրքական bianet.org կայքը:
Ցուցահանդեսը, որը տեղի է ունենում «Ազատությունը և հույսը դեռ կենդանի են» խորագրի ներքո, շոշափում է նաև 2013 թվականին Ստամբուլի Գեզի պուրակի արյունալի իրադարձությունները, բողոքի ակցիաները, 2011 թվականին Ռոբոսկում հայերի և քրդերի կոտորածները:
Ցուցանմուշների թվում են նաև1972 թվականին սպանված թուրք ընդդիմադիր գործիչ Մահիր Չանայայի բլուզը, ինչպես նաև Թուրքիայի բանտերում և մեկուսարաններում մարդկանց խոշտանգման գործիքներ, արգելված գրքեր, նամակներ, որոնք ժամանակին հասցեատիրոջը չեն հասել, լուսանկարներ, որոնցում տանջանքի ենթարկելու կադրեր են, տանջամահ արված հայտնի լրագրողներին պատկանող իրեր: Անմասն չեն մնացել նաև Գեզիի իրադարձությունների զոհերի անձնական իրերը և լուսանկարները:
Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 22-ը:
Նմանատիպ նյութեր
598 դիտում
19:22 05-04-2024
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Զրույցներ եղեգի հետ» ցուցադրությունը
1123 դիտում
12:59 23-02-2023
Իտալիայի մշակույթի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ թանգարան
Այս բաժնից
982 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
997 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1480 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ