1397 դիտում
12:43 15-09-2014
Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ
Ինչպես հաղորդում է UNIAN լրատվականը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ քննարկել է Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտումների հարցը:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Ըստ մամլո ծառայության` Պորոշենկոն ու Մերկելը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ:
Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման համատեքստում Մերկելն աջակցել է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի մի շարք շրջաններին հատուկ կարգավիճակ տրամադրելու և համաներման մասին օրենքերին:
Նմանատիպ նյութեր
2091 դիտում
22:28 21-05-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ
Այս բաժնից
871 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը
457 դիտում
09:48 17-10-2024
Լիլիթ Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղության գործընթացում արձանագրված վերջին զարգացումները
925 դիտում
23:07 16-10-2024
Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Մարիա Զախարովա