1043 դիտում
13:49 15-09-2014
ԵԽԽՎ նախագահը 5-օրյա այցով Ադրբեջան կմեկնի
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասսերը սեպտեմբերի 21-ին պաշտոնական այցով կժամանի Բաքու, տեղեկացնում է Turan գործակալությունը; Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի տարածած հայտարարության մեջ:
Այցի ծրագիրը չի հրապարակվում: Ենթադրվում է, որ Բրասսերի այցը կապված է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում առկա ծանր իրավիճակի հետ: Նա պաշտոնական հանդիպումներ կանցկացնի ադրբեջանական իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
2014 թվականի մայիսին Բրասսերը ժամանել էր Ադրբեջան, որտեղ մասնակցել էր մշտական հանձնաժողովի և գագաթաժողովի բյուրոյի նիստին: Դեռ այն ժամանակ ԵԽԽՎ նախագահը ցավով նշել էր, որ չի կարողացել հանդիպել РЕАЛ շարժման առաջնորդ, ձերբակալված Իլգար Մամեդովի հետ, ում ձերբակալությունը ճանաչել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Բրասսերը հայտարարել էր, որ հաջորդ այցի ժամանակ փորձելու է ամեն գնով հասնել նրան, որ կայանա իր և Մամեդովի հանդիպումը:
Նմանատիպ նյութեր
3678 դիտում
17:29 19-03-2014
Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան
1658 դիտում
15:48 18-09-2015
ԵԽԽՎ պատվիրակությունը Ադրբեջան կմեկնի
4252 դիտում
14:41 04-04-2018
Նախագահը պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ, աշխատանքային այցով` Իտալիայի Հանրապետություն
Այս բաժնից
835 դիտում
18:45 09-01-2025
Թուրքիան և Բանգլադեշը խորացնում են տնտեսական համագործակցությունը
784 դիտում
18:09 09-01-2025
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
5225 դիտում
17:53 09-01-2025
20% քեշբեք AMIO Mastercard-ով