Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 11-ին Հարավային Կովկաս կատարելիք իր շրջայցի շրջանակներում պաշտոնական այցով կայցելի Ադրբեջան:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Օլանդը Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները և դրանց հեռանկարները:
Օլանդին ուղեկցելու է մեծաթիվ պատվիրակությունը, որի մեջ կլինեն նաև ֆրանսիական խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ:
Մայիսի 13-ին Ֆրանսիայի նախագահը կայցելի Վրաստան: Այդ մասին ավելի վաղ տեղեկացրել էր Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: