ԱՄՆ-ի իշխանությունները տվյալներ են հավաքում Նոր Զելանդիայի բնակիչների մասին. Սնոուդեն
ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները տվյալներ են հավաքում Նոր Զելանդիայի բնակիչների մասին, իսկ երկրի խոշորագույն քաղաք Օքլենդում գտնվում է Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) ներկայացուցչությունը: Այս մասին հայտարարել է Gazeta.ru-ն:
Սնոուդենի խոսքերով` Նոր Զելանդիայում գտնվում են ԱԱԳ-ի մի շարք օբյեկտներ, որոնցից մեկն էլ Օքլենդում է:
Սնոուդենը հավելել է, որ Նոր Զելանդիայի բնակիչների տվյալների հաշվառումն իրականացվում է XKeyscore ծրագրի շրջանակներում: