3055 դիտում
22:13 14-09-2016
Նյու Յորքում տեղի է ունեցել «Սնոուդեն» ֆիլմի պրեմիերան
Նյու Յորքում տեղի է ունեցել ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմի պրեմիերան, հաղորդում է [url=http://www.justjared.com/2016/09/14/joseph-gordon-levitt-shailene-woodley-premiere-snowden-in-new-york/]JustJared[/url]-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջոցառմանը ներկա է եղել գլխավոր դերակատար Ջոզեֆ Գորդոն-Լևիթը, ինչպես նաև ֆիլմում նկարահանված դերասաններ Շեյլին Վուդլին, Զաքարի Քուինթոն, Սքոթ Իսթվուդը և ռեժիսոր Օլիվեր Սթոունը, ինչպես նաև՝ դերասան ու ռեժիսոր Շոն Փենն ու դերասանուհի Միշել Մոնագանը:
Ֆիլմը պատմում է ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի պատմությունը։ 2013 թվականի հունիսին նա հեղինակավոր թերթերին գաղտնի նյութեր է տրամադրել ամերիկյան հատուկ ծառայությունների ապօրինի գործունեության մասին։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
592 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
799 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
712 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ