211652_close_icon

«Բորուսիա»-ն կարող է հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Հենրիխ Մխիթարյան

views-count2335 դիտում article-date 00:02 16-09-2014
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համոզված է, որ իր թիմը ընթացիկ մրցաշրջանում կարող է հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: «Հասնե՞լ մինչև Բեռլինում կայանալիք եզրափակիչ. իսկ ինչո՞ւ ոչ: Դրա համար մենք բոլոր նախադրյալները ունենք: Մենք կարող ենք կրկին հասնել եզրափակիչ, և դրա համար ամեն հնարավորը կանենք»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: Հիշեցնենք, որ վաղը «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում ուժերը կչափի Լոնդոնի «Արսենալ»-ի հետ:

Նմանատիպ նյութեր