3007 դիտում
19:22 06-08-2020
Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում եմ կրկին հասնել եզրափակիչ
«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է իսպանական «Սևիլյայի» հետ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլում կայանալիք հանդիպմանը, հայտնում է [url=https://armsport.am/2020/08/06/%d5%b8%d6%82%d5%a6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%af%d6%80%d5%af%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%a6%d6%80%d5%a1%d6%83%d5%a1%d5%af%d5%ab%d5%b9-%d5%b4%d5%ad%d5%ab%d5%a9/]Armsport.am[/url]-ը:
«Կարծում եմ, որ մենք պետք է ընդհանուր առմամբ կենտրոնացած և զգոն լինենք, քանի որ դիմակայությունը բաղկացած է մեկ խաղից: Պետք է կենտրոնանանք, գնդակ պահենք, լավ օգտագործենք մեր պահերը: Մենք պետք է վստահ լինենք. եթե խաղում եք վստահ, կարող եք հաղթել:
Այս տարի ամեն ինչ այլ է, ես ուզում եմ կրկին հասնել եզրափակիչ, ցանկանում եմ խաղալ և հաղթել, այնպես, ինչպես «Սևիլիայի» հետ՝ խաղալու եմ հաղթելու և եզրափակիչ հասնելու համար:
Դա հեշտ չի լինի, բայց ես վստահ եմ՝ թիմը պատրաստ է այս խաղին: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի թիմին օգնեմ հաղթել: Եթե թիմը հաղթի, ինձ համար դա բավարար է:
Հենց հիմա մենք խաղում ենք 3-4-2-1 սխեմայով, այնպես որ ես մի փոքր ավելի մոտ եմ խաղում և՛ Էդին Ջեկոյին, և՛ մրցակցի դարպասին: Դա մի բան է, որի վրա մենք աշխատել ենք, և դա լավ է գործում իմ և թիմի համար: Ցանկանում եմ շարունակել առավելագույն օգուտ տալ թիմին:
Սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն է, բայց այսօր կլինի այլ փորձություն: Ես դեռ չեմ հասցրել գոլ խփել Եվրոպայի լիգայում, դա անելու համար 90 րոպե ունեմ, բայց ինձ համար կարևորն այն է, որ թիմը հաղթի:
Անհատական նվաճումները կարևոր չեն: Դուք միասին հաղթում եք և միասին պարտվում եք: Այսօր պետք է ավելի շատ աշխատեմ: Եթե գոլ խփեմ, ես երջանիկ կլինեմ, բայց հաղթանակն ամենակարևորն է»,- ասել է Մխիթարյանը:
իշեցնենք, որ «Ռոմա»-«Սևիլյա» կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 20:55-ին:
Նմանատիպ նյութեր
2233 դիտում
00:02 16-09-2014
«Բորուսիա»-ն կարող է հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Հենրիխ Մխիթարյան
836 դիտում
12:49 31-10-2014
Ցանկանում ենք նվազագույնը մինչև Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ հասնել. Բուֆոն
2131 դիտում
12:46 29-03-2014
Չեմ ցանկանում խոսել քաղաքականության մասին. Հենրիխ Մխիթարյան
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում