211652_close_icon
views-count1034 դիտում article-date 10:14 17-09-2014

Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս-առաջնորդները՝ «ռայկոմի քարտուղարնե՞ր».ՀԺ

«ՀԺ»-ն գրում է. «Հայ առաքելական եկեղեցու հայաստանյան թեմերը հնարավոր է առաջիկայում ենթարկվեն լրջագույն կառուցվածքային փոփոխությունների: Էջմիածնում մտմտում են թեմերի թիվը դարձնել 35՝ ըստ նախկին Խորհրդային Հայաստանի շրջանների: Մինչև վերջերս Հայաստանում կար 10 թեմ, որոնք տարածքներով գրեթե համապատասխանում էին մարզերին: Վերջերս ՀԽՍՀ Արթիկի տարածքի սահմաններով ձևավորվել է Արթիկի թեմը»,- ապա թերթը հավելում է. «Եթե նորարարությունն իրեն արդարացնի, առաջիկայում կունենանք 35 թեմ, յուրաքանչյուրն իր եպիսկոպոս-առաջնորդով: Եկեղեցականների շրջանում կատակով խոսում են, որ նրանք կփոխարինեն ռայկոմի քարտուղարներին»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր