1544 դիտում
12:02 17-09-2014
Լևոն Հայրապետյանի վստահված անձը նախապես իմացել է, թե ինչ է սպասվում կայանալիք դատական նիստի ընթացքում. Ժամանակ
«Մոսկվայում ձերբակալված հայ գործարար Լևոն Հայրապետյանի ընկերն ու վստահված անձը՝ Նիցցայում բնակվող Մացակ Փոլադյանը, մեզ ասաց, որ ինքը երեք օր անցկացրել է Մոսկվայում և նախապես իմացել է, թե ինչ է սպասվում կայանալիք դատական նիստի ընթացքում: «Ես երեք օր է՝ Մոսկվայում էի, դատի օրից մեկ օր առաջ եմ վերադարձել Ֆրանսիա, նույնիսկ այնտեղ մեր ընկերները հարցնում էին՝ չե՞ս ուզում մեկ օր էլ մնալ՝ դատին ներկա լինես, ես էլ հրաժարվեցի: Պատկերացրեք այդ թատրոնը, բեմադրությունը, ռեժիսորը, ամեն ինչ նախօրոք կար, ստորակետերով գիտեի, իմ մնալն ու այդ անհաջող թատրոնը դիտելն անիմաստ էր»,- գրում է «Ժամանակ»-ը և հավելում.
«Նրա դիտարկմամբ՝ նպատակը շատ հստակ է՝ Լևոն Գուրգենիչին այնտեղ ֆիզիկապես ոչնչացնել. «Այդ հիվանդություններով նրան վաղուց պետք է հիվանդանոց տեղափոխած լինեին, բայց նույնիսկ դա չեն անում: Ամեն ինչ շատ հստակ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4012 դիտում
21:40 15-11-2015
Գերմանիայի և Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականների մարզիչները նախապես իմացել են ահաբեկչության մասին. The New York Times
Այս բաժնից
634 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
871 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2191 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ