211652_close_icon

Լևոն Հայրապետյանի հիվանդություններն ավելի լուրջ գնահատականի կարիք ունեն. Հայոց աշխարհ

views-count1351 դիտում article-date 10:02 18-09-2014
«Մեր թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Լևոն Հայրապետյանի փաստաբան Իգոր Կոմարովը նշեց. «Եթե դուք ուշադիր հետևում եք դատական գործընթացներին, ապա տեղյակ եք, որ Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուդոլֆ Համբարձումովը մեր պաշտպանյալի հիվանդությունների մասին բժշկական փաստաթղթեր ներկայացնելով համապատասխան մասնագետներին` բժշկական եզրակացություն է ստացել, որտեղ նշված է, որ Լևոն Հայրապետյանի հիվանդություններն ավելի լուրջ գնահատականի կարիք ունեն»,- գրում է «Հայոց աշխարհ»-ը և հավելում. «Դա հաշվի առնելով, մենք օրենքի շրջանակներում կդիմենք դատական մարմնին, որպեսզի դատարանի որոշմամբ հետաքննությունը Լ. Հայրապետյանին բժշկական անկախ հետազոտության ուղարկի»:

Նմանատիպ նյութեր