211652_close_icon
views-count847 դիտում article-date 10:54 18-09-2014

ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել FREDA հոգաբարձուների խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգի շրջանակում քննարկվել և հաստատվել է Հայաստանում գյուղական տարածքների զարգացմնան հիմնադրամի 2013 թվականի, ինչպես նաև բյուջեի կատարողականի և տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման հաշվետվությունը: Նիստում արծարծվել է նաև հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Անդրադարձ է եղել հիմնադրամի զարգացման հետագա հեռանկարներին և ներկայացվել մի քանի ուղղություններ: Խորհրդի անդամները հանդես են եկել տարբեր առաջարկություններով, որոնք ամփոփ և հստակ ծրագրերով հիմնադրամի կողմից կներկայացվեն խորհրդի առաջիկա նիստերի ընթացքում:

Նմանատիպ նյութեր