ԱՄՆ Կոնգրեսը հավանության է արժանացրել սիրիացի ապստամբներին օգնելու պլանը
Lemta.ru-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները հավանության են արժանացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում սիրիացի ապստամբներին օգնելու պլանը:
Բարաք Օբաման այս մասին հայտարարել է Սենատում՝ քվեարկությունից հետո,:
Ըստ Օբամայի` պլանը նախատեսում է սիրիական չափավոր ընդդիմության համար սպառազինության տրամադրում ու վարժանքների անցկացում:
Օբաման ընդգծել է, որ այդ պլանին ցուցաբերված հզոր աջակցությունը վկայում է, որ ԱՄՆ-ի քաղաքացիները միասնական են «Իսլամական պետության» դեմ դիմակայությունում:
ՀԻշեցնենք, որ սպտեմբերի 11-ին բարաք Օբաման իսլամիստների դեմ պայքարի համար նոր ռազմավարություն էր ներկայացրել: