ԱՄՆ-ի Սենատը հավանության է արժանացրել Իրանի դեմ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու որոշումը
ԱՄՆ-ի Սենատի անդամները երկարաձգել են Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները ևս 10 տարով. դրանք վերաբերում են Իրանի հետ ամերիկյան ընկերությունների կողմից տարվող բիզնեսի արգելանքին, հայտնում է BBC-ն;
Ավելի վաղ փաստաթուղթը հավանության էր արժանացել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից։ Այժմ այն պետք է ստորագրի նախագահ Բարաք Օբաման։
Պատժամիջոցների ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 31-ին։ Սպիտակ Տունը այդ հարցով ոչ կողմ էր արտահայտվել, ոչ էլ դեմ։ Կոնգրեսականների համոզմամբ՝ օրենքի երկարաձգումը չի խախտում Իրանի միջուկային ծրագրի հարցով գործարքի պայմանները։