ԱՄՆ կոնգրեսը հավանության է արժանացրել Վաշինգտոնը առանձին նահանգ դարձնելու գաղափարը
ԱՄՆ Ներկայցուցիչների պալատի մեծամասնությունը կողմ է արտահայտվել մայրաքաղաք Վաշինգտոնին նահանգի կարգավիճակ շնորհելու մասին օրենքի նախագծին։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։
Օրինագիծը հավանության է արժանացել 232 կոնգրեսականների կողմից, դեմ է քբեարկել 18ը։
Կողմ քվեարկածները եղել են դեմոկրատները։
Վարչական տեսանկյունից՝ Վաշինգտոնը համարվում է Կոլումբիայի դաշնային շրջանը, որը ոչ մի նահանգի կազմում չի գտնվում։ Օրինագծի հեղինակը Դեմոկրատական կուսակցության անդամ Էլեոնոր Հոլմս Նորթոնն է, ով պնդում է, որ Վաշինգտոնը նահանգ դարձնելն ունի քաղաքական և ժողովրդագրական հիմնավորում։