ԱՄՆ Կոնգրեսը հավանության է արժանացրել Ուկրաինային մահաբեր զենք մատակարելու բանաձև
Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել մի բանաձև, որը Ուկրաինային մահաբեր զենք մատակարելու կոչ է անում նախագահ Բարաք Օբամային: Փաստաթղթի օգտին քվեարկել է 348, դեմ` 48 օրենսդիր:
Ավելի վաղ Վաշինգտոնում հայտարարել էին, որ քննարկում են մահաբեր զենքի մատակարարման հնարավորությունը, սակայն սպասում են զինադադարի արդյունքներին: