4922 դիտում
12:29 20-09-2014
53-ամյա վարորդը Երևանի քաղաքապետարանի մոտ Hyundai-ով բախվել է ծառին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրասվում սեպտեմբերի 18֊ին՝ Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 16․30֊ի սահմաններում Երևանի բնակիչ, 53֊ամյա Մաքսիմ Մանուկյանը իր վարած Hyundai֊ի մակնիշի 11 ՕՏ 008 համարանիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթի վրա գտնվող ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ․ Մանուկյանն ու նրա ուղևորուհի, Երևանի բնակիչ 41֊ամյա Լիլիթ Վաղարշակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ․ Մանուկյանը անհատ ձեռներեց է։
Նախնական տվյալներով Hyundai մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.800.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 80.000 դրամ:
Լուսանկաները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1354 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)