211652_close_icon
views-count14428 դիտում article-date 13:35 20-09-2014

Արագածոտնի մարզում վթարի են ենթարկվել դպրոցի տնօրենն ու մանկավարժները․ վերջիններս հիվանդանոցում են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 18֊ին՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 23․50֊ի սահմաններում Բյուրական֊Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհի 15 կմ հատվածում Աշտարակ քաղաքի Նաիրյան փողոցի բնակիչ, 29֊ամյա Սամվել Շուխյանը իր վարած Volkswagen մակնիշի 35 TS 339 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս․ Շուխյանն ու նրա ուղևորներ, Աշտարակ քաղաքի բնակիչներ 23֊ամյա Հեղինե Ղազարյանը, 26֊ամյա Իռեն Ղոնաղչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Աշտարակի ոստիկաննները, ճանապարհային ոստիկաններն ու Աշտարակի հրշեջ֊փրկարարները։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Խլղաթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ս․ Շուխյանն աշխատում է Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի անվան դպրոցի տնօրեն, իսկ վիրավոր ուղևորները՝ նույն դպրոցում որպես մանկավարժ։ Նախնական տվյալներով Volkswagen մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.500.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 40.000 դրամ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր