1380 դիտում
17:43 20-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Էստոնիայում
Սեպտեմբերի 19-ին Էստոնիայի խորհրդարանում` Ռիյգիկոգուում, ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հատկանշական է, որ Էստոնիայի խորհրդարանում առաջին անգամ տեղի ունեցավ օտարերկրյա պետության ազգային տոնին նվիրված միջոցառում:
Ընդունելությանը ներկա էին Էստոնիայի Ռիյգիկոգուի նախագահի առաջին տեղակալ, տիկին Լայնե Ռանդյարվը, Էստոնիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ, խորհրդարանի ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Մատի Ռայդման, օրենսդիր մարմնի այլ անդամներ, դիվանագետներ, քաղաքական, հասարակական և ակադեմիական շրջանակների, ինչպես նաև Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկան Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը (նստավայրը` Վիլնյուս) և Էստոնիայի Ռիյգիկոգուի նախագահի առաջին տեղակալ, տիկին Լայնե Ռանդյարվը:
Դեսպան Այվազյանը շնորհակալական խոսքեր ուղղեց Էստոնիայի Ռիյգիկոգուի ղեկավարությանը` ՀՀ ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելությունը հյուրընկալելու համար:
Դեսպանն իր խոսքում անդրադարձավ նաև հայ-էստոնական հարաբերությունների պատմությանը` նշելով դրանց հետագա զարգացման կարևորությունը:
Նմանատիպ նյութեր
908 դիտում
16:40 23-09-2014
ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն է կազմակերպվել Եվրոպայի խորհրդում
1226 դիտում
21:07 23-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Աթենքում
999 դիտում
21:30 25-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Պրահայում
Այս բաժնից
2428 դիտում
22:46 03-01-2025
ՔՊ-ն 171 նոր ավտոբուսներով փորձում է քողարկել տրանսպորտի թանկացումը. Արշակ Սարգսյան