1002 դիտում
21:30 25-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Պրահայում
Սեպտեմբերի 24-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունը մայրաքաղաք Պրահայի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին:
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուրադ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան, Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկը, սենատորներ, պատգամավորներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի և արվեստի գործիչներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների, Չեխիայի գործարար աշխարհի, Չեխիայի հայ համայնքների ներկայացուցիչներ և հյուրեր Հայաստանից։
Ելույթներով հանդես եկան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան: Դեսպանը հյուրերին ներկայացրեց ՀՀ անցած 23-ամյա ուղին, անցյալի և ժամանակակից մարտահրավերները, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, Հայող Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Հայաստանի և Եվրոպական միության համագործակցությանը: Դեսպանն իր ելույթում անդրադարձավ հայ-չեխական հարաբերությունների աննախադեպ վերելքին, խոսեց դրանց հեռանկարների, ինչպես նաև` Չեխիայի հայ համայնքի մասին:
Տիկին Հորսկան նույնպես անդրադարձ կատարեց վերջին երեք տարիների ընթացքում չեխ-հայկական գործակցության զարգացմանը զանազան բնագավառներին` ընդգծելով երկու երկրների ընդհանրությունները, հաջողություններն ու մարտահրավերները: Նա հպարտությամբ նշեց, որ Չեխիան պատրաստակամ է շաւորնակել աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին։
Նմանատիպ նյութեր
1244 դիտում
20:29 24-09-2015
ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Պրահայում
1380 դիտում
17:43 20-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Էստոնիայում
911 դիտում
16:40 23-09-2014
ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն է կազմակերպվել Եվրոպայի խորհրդում
Այս բաժնից
1318 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1537 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1537 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ