911 դիտում
16:40 23-09-2014
ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն է կազմակերպվել Եվրոպայի խորհրդում
Սեպտեմբերի 22-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն` Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը:
Ողջունելով հյուրերին՝ դեսպան Պապիկյանն իր խոսքում ընդգծեց, որ արդեն 23 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունն ընթանում է ժողովրդավարության կառուցման անդառնալի ուղիով և այդ ճանապարհին կարևոր է նաև Եվրոպայի խորհրդի օժանդակությունը:
Խոսելով ՀՀ անկախության տարիների ձեռքբերումներից՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանը դինամիկ զարգացող ժողովրդավարությամբ պետություն է՝ հիմնված ԵԽ արժեքների և սկզբունքների վրա: Մարդու իրավունքները, օրենքի իշխանությունը, ժողովրդավարությունը Հայաստանում զուտ կարգախոսներ չեն այլ` պետության զարգացման մարտավարության անքակտելի բաղադրիչներ:
Ընդունելությանը ներկա էին Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, Ստրասբուրգի տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Նմանատիպ նյութեր
1882 դիտում
23:06 07-11-2018
Երևանի 2800-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել Եվրոպայի խորհրդում
1380 դիտում
17:43 20-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Էստոնիայում
1226 դիտում
21:07 23-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Աթենքում
Այս բաժնից
1054 դիտում
09:21 04-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
2431 դիտում
22:46 03-01-2025
ՔՊ-ն 171 նոր ավտոբուսներով փորձում է քողարկել տրանսպորտի թանկացումը. Արշակ Սարգսյան