Բրյուսելի ոստիկանությունը Եվրոպական հանձնաժողովի շտաբ-բնակարանում ահաբեկչություն է կանխել՝
Բրյուսելի ոստիկանությունը Եվրոպական հանձնաժողովի շտաբ-բնակարանում ահաբեկչություն է կանխել՝ ձերբակալելով երկու կասկածյալի: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Նիդերլանդների ու Բելգիայի իրավապահ մարմիններն ամիսներ շարունակ կանխիչ մի շարք օպերացիաներ են ձեռնարկել իսլամիստների դեմ: Այդ գոործողույունների ժամանակ Բրյուսելում և Հաագայում ձերբակալվել է մի քանի մարդ, որոնք կապված են Սիրիայում և Իրաքում պատերազմող իսլամական խմբավորումների հետ:
Ձերբակալվածների թվում է հայտնվել Հաագայի երկու բնակիչ, որոնք պլանավորել էին մի շարք հարձակումներ, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի շտաբ-բնակարանի վրա: