Նոր Mercedes-Benz G63 AMG. ներկայացվել է Նյու Յորքում
Գերմանացի ավտոարտադրող Mercedes-Benz ընկերությունը, ինչպես ցույց են տալիս շուրջ մեկդարյա զարգացումները, մշտապես հարմարվել է ժամանակի միտումներին և անգամ առաջ է անցել մեկ քայլով:
Սակայն վերջին տասնամյակներում G-Class Mercedes-ի անփոփոխ խստության և հզորության նկատմամբ հետաքրքրությունը անմար է մնում:
Բոլորովին սահուն կլորություններ չունեցող այս ավտոմեքենան հակասական զգացումներ է առաջացնում. ոմանք այն անփոխարինելի են համարում, մյուսները՝ անշնորհք: Սակայն մեկ բան անհերքելի է. այն երբեք անտարբեր չի թողնում:
Ներկայացնում ենք Նյու Յորքում կայացած միջազգային ավտոշոուի շրջանակներում ներկայացված 2014 Mercedes-Benz G-Class G63 AMG ամենագնացը: