972 դիտում
17:16 23-09-2014
Հյուսիսային Կովկասում իրականացրած հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ոչնչացվել է ապօրինի զինված խմբավորումների ավելի քան 10.000 անդամ
Զորքերի միացյալ խմբավորման զինծառայողները Հյուսիսային Կովկասում իրականացրած հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ոչնչացրել են ապօրինի զինված խմբավորումների ավելի քան 10.000 անդամի:
Այս մասին խմբավորան 15-ամյակի կապակցությամբ հայտարարել է ՌԴ ՆԳՆ-ի Ներքին զորքերի գլխավոր հրամանատար, Ներքին զորքերի Գլխավոր շտաբի պետ Սերգեյ Բունինը:
Վերջինիս խոսքերով՝ 15 տարում իրենք Հյուսիսային Կովկասում իրականացրել են ավելի քան 40.000 հատուկ գործողություն, որոնց ընթացքում ոչնչացվել է զինյալների ավելի քան 5000 բազա, առգրավվել է ավելի քան 30.000 միավոր տարբեր տիպի զենք, վնասազերծվել է ավելի քան 80.000 ֆուգաս ու ինքնաշեն պայթուցիկ սարքեր: Բունինն ընդգծել է, որ այդ ամենի համար Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչմանն է արժանացել խմբավորման 93 զինծառայող, որոնցից 66-ը՝ հետմահու:
Նմանատիպ նյութեր
1122 դիտում
14:25 25-09-2014
ՄԱԿ ԱԽ-ը բանաձև է ընդունել զինված խմբավորումների համար նորակոչիկներ հավաքագրելը քրեորեն պատժելի դարձնելու մասին
Այս բաժնից
934 դիտում
19:19 14-01-2025
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
727 դիտում
18:42 14-01-2025
Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտի հարցով դատավարությունը հետաձգվել է
847 դիտում
18:17 14-01-2025
ԱՄՆ-ն Թուրքիային չի ներառել դաշնակից և գործընկեր երկրների շարքում