211652_close_icon
views-count23515 դիտում article-date 11:45 24-09-2014

Գյումրիի նախկին ոստիկանապետի որդուն պատկանող BMW X5-ով վրաերթի է ենթարկվել 10-ամյա երեխան. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում BMW X5 մակնիշի 22 ՏԼ 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել նույն շենքի բնակիչ, 10-ամյա Արտյոմ Առաքելյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW-ի վարորդը վրաերթից հետո մեղայականով ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Գյումրիի նախկին ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի որդուն՝ Արտյոմ Մարտիրոսյանին: *** 13:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պարզվել է՝ վրաերթը կատարել է Գյումրիի նախկին ոստիկանապետի որդին՝ Ա. Մարտիրոսյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր