211652_close_icon
views-count29553 դիտում article-date 19:57 11-01-2016

Երևանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա երեխան. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. վարորդը դիմել է փախուստի.

Այսօր` հունվարի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում` Երևանյան լճի կամրջի վրա վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը երեխային թողնելով անօգնական` դեպքի վայրից դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Արեշ 26 փողոցի բնակիչ, 55-ամյա Տիգրան Աղաբաբյանին, ով փորձում էր Շենգավիթի ոստիկաններին մոլորեցնել, թե վրաերթը կատարել է իր պատվիրատուն` իր վարած Renault Logan մակնիշի 332 OF 61 համարանիշի տաքսի ավտոմեքենայով, սակայն որոշ ժամանակ անց Տ. Աղաբաբյանը տեսնելով, որ Շենգավիթի ոստիկանները իր «կուտը չեն ուտում» ու նրանց ստացած օպերատիվ տվյալները հավաստի են` խոստովանում է. որ վրաերթը կատարել է ինքը: Այս պահին նա գտնվում է ոստիկանության Շենգավիթի բաժնում, իսկ ավտոմեքենան ավագ քննիչ Գ. Թադևոսյանի հանձարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վրաերթի ենթարկված երեխան սովորում է Արմավիր քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի 8-րդ դասարանում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր