211652_close_icon
views-count907 դիտում article-date 15:25 24-09-2014

Էբոլա վիրուսով հիվանդների քանակը կրկնապատկվում է յուրաքանչյուր 20 օրվա ընթացքում

Lenta.ru-ն հաղորդում է, որ Էբոլա մահացու վիրուսով վարակվածների թիվը ամենավատ սցենարի դեպքում մինչև 2015 թվականի հունվարը կհասնի 550.000-1.400.000 մարդու: Այս մասին նշված է ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոնի (CDC) զեկույցում: CDC-ի մասնագետները կարծում են, որ զեկույցում տեղ գտած այդ թվերը կարող են այժմեական դառնալ մինչև 2015 թվականի հունվարի 20-ը, ընդ որում՝ դրանք չեն առնչվի միայն Լիբերիային ու Սիեռա Լեոնեին: Բժիշկներն իրենց կանխատեսումների հարցում հենվում են այն բանի վրա, որ Էբոլա վիրուսով վարակվածների թիվը իրականում 2.5 անգամ մեծ է այն թվերից, որոնք հրապարակում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Նրանք կարծում են, որ հիվանդների քանակը կրկնապատկվում է յուրաքանչյուր մոտ 20 օրվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր