211652_close_icon
views-count1839 դիտում article-date 14:00 25-09-2014

Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՄԱԿ ԳԱ-ում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՄԱԿ ԳԱ-ում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը: Լավրովը հայտարարել է, որ դա հանդիսացել է խաղաղության հարցում ամերիկյան հայացք, որում Օբաման քանիցս ընդգծել է իր երկրի բացառիկությունը: Լավրովն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ խաղաղության մասին խոսող ԱՄՆ-ի ազգային անվտանգության դոկտրինում գրված է, որ երկիրն իրավունք ունի որոշումներ ընդունել իր հայեցողությամբ՝ անկախ ՄԱԿ ԱԽ-ի որոշումներից կամ միջազգային-իրավական այլ ակտերից: «Ինչպես արտահայտվեց նախագահ Օբաման, առաջին տեղում Էբոլա վիրուսի տենդն է, երկրորդ տեղում Եվրոպայում ռուսական ագրեսիան է, իսկ երրորդ տեղում՝ արդեն «Իսլամական պետությունը», «Ալ-Քաիդան» և մյուս ահաբեկիչները, որոնք ներկայումս իշխում են Մերձավոր Արևելքում, նախևառաջ այն երկրներում, որոնցում ԱՄՆ-ն իրականացրել է ապօրինի միջամտություն՝ խախտելով միջազգային իրավունքը»,- նկատել է Լավրովը:

Նմանատիպ նյութեր