211652_close_icon
views-count1169 դիտում article-date 16:27 25-09-2014

Ազդարարվում է «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի երրորդ փուլը. տեսանյութ

Անհրաժեշտ է արդյոք գիլյտինը Հայաստանին: Միջազգային փորձագետների վերլուծությունները ցույց են տվել, որ օրենսդրական բազմաթիվ ակտեր միայն թղթի վրա են, երբեմն էլ նույնիսկ խանգարում են պետություն - գործարար - քաղաքացի հարաբերությունների կարգավորմանը: Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնն ազդարարում է «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի երրորդ փուլը: Նախորդ երկու փուլերում կենտրոնը ուսումնասիրել է օրենսդրական ակտերի ամբողջական փաթեթը, հետո դրանց կիրառումը պետական ու մասնավոր հատվածում: Օրենսդրական ակտերի ուսումնասիրության ծրագրի հիմնադիրը Սքոթ Յակոբսն է: Միջազգային փորձագետը ծրագիրը կիրառել է աշխարհի 50-ից ավելի երկրներում: Վստահեցնում է` արդյունավետ է, քանի որ թղթաբանության թեթևացումը առաջին հերթին բերում է բիզնես միջավայրի բարելավմանը, հնարավորություն է ընձեռում տեղական ու միջազգային կազմակերպությունների ակտիվ գործակցության: Փորձագետին մտահոգում է տնտեսության ազատության ինդեքսն ամբողջ աշխարհում: Իր ուսումնասիրությունների առանցքային կետը իրավական համակարգն է, այն պարզեցված չէ, առաջին հերթին լուրջ հարված է տնտեսության առաջընթացին: Սքոթ Յակոբսը Հայաստանում է` ծրագրի արդիականացման համար: Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի հետ միասին կմշակեն ու կիրագործեն իրավական ակտերի ուսումնասիրման նոր մեթոդ: Այս փուլում ուսումնասիրելու են 3000 իրավական ակտ 17 գերատեսչություններում: Փոփոխությունների ամբողջական փաթեթը կներկայացնեն կառավարություն: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34209]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր