1317 դիտում
16:05 25-09-2014
Վերապատրաստվում են ՀՀ բոլոր մարզերի հրդեհային տեսչության աշխատակիցները
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԻ նախարարությունում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հրավիրել էր խորհրդակցություն, որը վարում էր տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը:
Խորհրդակցությանը տեսակապի միջոցով մասնակցում էին նաև ՀՀ բոլոր մարզերի հրդեհային տեսչության աշխատակիցները: Աշոտ Մկրտչյանն իր խոսքում կարևորեց հրդեհային տեսչության գործունեության մեջ շարունակական բարեփոխումների գործընթացը, որը կնպաստի տեսչության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը.
- ԱԻ նախարար Արմեն Երիցյանի կողմից կա խիստ հանձնարարական տեսչության աշխատանքները կազմակերպել այնպես, որ տեսանելի լինի հրդեհների թվի նվազման միտումը հանրապետության ամբողջ տարածքում և միևնույն ժամանակ բացառվեն տեսչության վերահսկողական գործառույթների հետ կապված կոռուպցիոն հնարավոր ռիսկերը:
Հրդեհային տեսչության աշխատակիցների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով կազմվել են ոլորտին վերաբերվող մեթոդական գրքույկներ, որոնց միջոցով կիրականացվի աշխատակիցների վերապատրաստում: Հրդեհային տեսչության այն մասնագետներին, որոնք դեպքի վայրում իրականացնում են հետաքննչական աշխատանքներ, կտրամադրվեն դրա համար անհրաժեշտ հատուկ տեխնիկական միջոցներ: ԱԻ նախարարի հանձնարարությամբ` հետաքննվող բոլոր դեպքերը պետք է տեսանկարահանվեն և արխիվացվեն:
«Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Պետրոսյանը հրդեհային տեսչության աշխատակիցներին ներկայացրեց հրդեհային տեսչության տեխնիկական վերազինման` մասնավորապես տեսագրման և արխիվացման գործընթացի մանրամասները:
Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետի տեղակալ Ռուբեն Խաչունցը խորհրդակցությանը ներկա և առցանց մասնակցող աշխատակիցների համար անցկացրեց դասընթաց: Ռ. Խաչունցը քննարկման ժամանակ անդրադարձավ նաև տեսչության առօրյա գործունեությանը վերաբերող խնդիրներին, կանխարգելիչ ստուգումներին, դեպքի վայրում իրականացվող գործողություններին, ինչպես նաև պետական այլ կառույցների հետ արդյունավետ համագործակցության տարբերակներին: Հրդեհային տեսչությունում նմանատիպ դասընթացներն այսուհետ ևս կկրեն շարունակական բնույթ:
Նմանատիպ նյութեր
3133 դիտում
17:24 02-06-2018
Հրդեհային անվտանգության շուրջ 406 ստուգում և հետազոտություն. ԱԻՆ-ը շարունակում է հրդեհային անվտանգության ծրագիրը
1713 դիտում
08:45 01-02-2014
ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. Հրապարակ
2783 դիտում
14:16 22-05-2014
Բացահայտումներ է անում ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետը
Այս բաժնից
763 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
577 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1114 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ