8035 դիտում
12:35 26-09-2014
Կոտայքի մարզպետը Լոնդոնում բավական մեծ գումարով բնակարան է ձեռք բերել. ՉԻ
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «ՉԻ»-ն անդրադարձել էր Կոտայքի ներկայիս մարզպետ, հանրությանը հայտնի Արամ Հարությունյանի պաշտոնական գործունեության մութ կողմերին: Դրանցից մեկն, օրինակ, այն էր, թե ովքեր են աշխատել բնապահպանության նախարարությունում՝ նախկին նախարար Ա. Հարությունյանի օրոք:
Հիմա շարունակենք բացահայտումների շղթան:
Ինչպես տեղեկացրել էինք, Կոտայքի գործող մարզպետն իր արձակուրդն անցկացրել է Մեծ Բրիտանիայում:
Վերջինս, ըստ մարզպետարանի մեր աղբյուրի, ունեցել է անհանգիստ, որոնողական արձակուրդ: Այդ օրերին նա Մեծ Բրիտանիայում ակտիվորեն զբաղվել է անշարժ գույք ձեռք բերելով, ինչը նրան հաջողվել է:
Բավական մեծ գումարով նա ձեռք է բերել բնակարան, որը վերջինս գրանցել է հարազատներից մեկի անունով: Բնակարանի ձեռքբերման գործը գլուխ բերելուց հետո Ա. Հարությունյանը երկու դուստրերին թողել է այնտեղ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան՝ մարզպետական գործը շարունակելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
5914 դիտում
16:16 26-05-2017
«Լիվերպուլը» ռեկորդային գումարով կարող է ձեռք բերել Նաբի Կեյտային
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը