211652_close_icon
views-count1337 դիտում article-date 10:17 26-09-2014

Վիկտորյա Բեքհեմը դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան

Spice Girls խմբի նախկին անդամ Վիկտորյա Բեքհեմը դարձել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հարցերով ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը: Բեքհեմը հայտարարել է, որ ՄԱԿ-ին միանալու որոշումը կայացրել է Հարավային Աֆրիկա այցելելուց հետո: Ընդգծվում է, որ երգչուհին ու նրա ընտանիքն արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում են բարեգործությամբ: Օրինակ, նրանք նյութական օժանդակություն են ցուցաբերում Էլթոն Ջոնի` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հարցերով հիմնադրամին: Վիկտորյա Բեքհեմը լրագրողներին հայտնել է, որ աֆրիկյան երկրներում ՄԻԱՎ վարակակիրներին օգնելու համար արդեն իսկ աճուրդի է հանել իր զգեստապահարանի մոտ 600 իր: Ներկա դրությամբ երգչուհուն հաջողվել է հավաքել մի քանի հարյուր հազար ֆունտ սթեռլինգ:

Նմանատիպ նյութեր