211652_close_icon
views-count1673 դիտում article-date 19:28 26-09-2014

Օդակայանում ջերմացույցեր են դրվել

Էբոլա վիրուսի ներթափանցումը մեր երկիր կանխելու համար պետական սահմաններին ուժեղացվել է հսկողությունն ուղևորների նկատմամբ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դրված են ջերմացույցեր, որոնք հնարավորություն են տալիս 2 մետր հեռավորության վրա որոշել` ուղևորը ջերմություն ունի, թե` ոչ: Այս վիրուսով հարուցված հիվանդությունը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է, 90 տոկոս և ավելի դեպքերում ավարտվում է մահով: Հիվանդությունը օդակաթիլային ճանապարհով չի փոխանցվում: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34250]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր