211652_close_icon
views-count4811 դիտում article-date 22:34 26-09-2014

Ավտովթար՝ Երևանում․ 57֊ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է բետոնե արգելապատնեշին․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 26֊ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14․30֊ի սահմաններում՝ Երևանյան խճուղու 1֊ին փողոցի «T-աձև» խաչմերուկում Էջմիածին քաղաքի Վազգեն 1֊ին փողոցի բնակիչ 57֊ամյա Արշամ Սարգսյանը իր վարած Mitsubishi մակնիշի 34 VQ 485 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե պատնեշին և շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Սարգսյանն ու ուղևորներ՝ Էջմիածին քաղաքի բնակիչներ 52֊ամյա Սիրանուշ Աբելյանը, 78֊ամյա Արաքս Պողոսյանը մարմնական վնասվածներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն, իսկ 2֊ամյա Հովհաննես Սարգսյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նմանատիպ նյութեր