2658 դիտում
09:47 27-09-2014
Տիգրան Սարգսյանի սանիկը 9 հոգու խաբելու համար դատարանում է հայտնվել. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի սանիկ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում էր: Պատճառը Արթուր Սարգսյանի կողմից արված խոշոր հափշտակությունների գործն էր, որը նա իրականացրել էր՝ ներկայանալով որպես ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետ:
Ըստ գործի նյութերի՝ Արթուր Սարգսյանը, իմանալով, որ իր և ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետի անուն-ազգանունը համընկնում են, 2008-ին ներկայացել է Արմեն Միրզախանյանին և Հակոբ Գրիգորյանին, որպես կառավարության իրավաբանական վարչության պետ, և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող մետաղագործական ընկերությունների հետ համատեղ ծրագիր իրականացնելու նպատակով, Ա.Միրզախանյանից ստացել 5 մլն 719 ՀՀ դրամ գումար, իսկ Հ. Գասպարյանից՝ 85 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Այլ դրվագով էլ Արթուր Սարգսյանն իր «հաճախորդներին» խաբել է, թե իրեն հովանավորում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, դրա համար էլ «Եվրոպա» ՍՊ ընկերության նախկին գործադիր տնօրեն Արթուր Մանուչարյանը վստահել է նրան և տարաժամկետ վճարման պայմանով 8 մլն 400 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել Արթուր Սարգսյանի հետ: Եվ այսպես, շուրջ 9 հոգու նա խաբել է: Համենայնդեպս, այս առիթով հարուցված քրեական գործով կա 9 տուժող»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3515 դիտում
09:46 29-11-2014
Կալանավորվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը խաբելու համար. Ժողովուրդ
11371 դիտում
10:24 20-01-2018
Պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող ՓԲԸ-ին խաբելու գործընթացը շարունակվում է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
652 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
892 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2200 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ