211652_close_icon
views-count25098 դիտում article-date 11:41 27-09-2014

Նաիրիի ոստիկանները հայտնաբերել են խնջույքի ժամանակ հարսից 28 հազար ԱՄՆ դոլար գողություն կատարած տալին

[b][color=#EF2929]SHAMSHYAN-com[/color][/b]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ֊հետախուզական գործողությունների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, բացահայտել են սեպտեմբերի 23֊ին Նաիրիի վարչական տարածքում խոշոր չափի գողության դեպքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Լարիսա Սահակյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք խնջույքի ժամանակ իր բնակարանից գողացել են 28 հազար ԱՄՆ դոլար։ Ոստկանությունը պարզել է, որ գողությունը կատարել է Լ․ Սահակյանի ամուսնու քույրը՝ 41֊ամյա Նոյեմզար Սիմոնյանը, ով խոստովանել է կատարած հանցանքը և ներկայացրել է իր մոտ մնացած 2500 ԱՄՆ դոլարը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Նաիրիի քննչական բաժանմունքում նախաքննություն է կատարվում։

Նմանատիպ նյութեր