82834 դիտում
23:34 14-01-2014
Կոտայքի մարզի ամառանոցներից մեկում Նաիրիի ոստիկանները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի
Այսօր` հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղի այգեգործական փողոցի վերջնամասում գտնվող ամառանոցներից մեկում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ամառանոց են ժամանել ոստիկանության Նաիրրիի բաժնի օպերատիվ խումբը Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի և Նաիրիի փոխոստիկանապետ Գագիկ Պարոնյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչակն բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ռուբեն Հակոբյանն ու փորձագետը:
Ոստիկանները նշված տան բազմոցի մոտ հայտնաբերել են Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա Վարչական շրջանի բնակիչ 61-ամյա Ստեփան Ղազարյանի դին` ամբողջովին վառված ու մոխրացած վիճակում: Բազմոցի կողքին հայտաբերվել է նաև ամբողջովին վառված տանտիրոջ կատուն:
Դին տեղափոխելու համար ոստիկանները, իսկ հետո ավելի ուշ փրկարարները գրեթե 4 կիլոմետր ճանապարհ ոտքով անցան:
Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
40408 դիտում
15:20 18-01-2014
Նաիրիի ոստիկանները Քասաղ գյուղի տներից մեկում հայտնաբերել են այրվածքների հետքերով տղամարդու դի