211652_close_icon
views-count1259 դիտում article-date 14:11 27-09-2014

Մուբարաքի նկատմամբ դատավճռի հրապարակումը հետաձգվել է 2014 թվականի նոյեմբերի 29-ին

Եգիպտական դատարանը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ դատավճռի հրապարակումը հետաձգել է 2014 թվականի նոյեմբերի 29-ին: Այս մասին հայտնում է Reuters-ը: Դատավճռի հրապարակման հետաձգումը կապված է նրա հետ, որ գործի ոչ բոլոր նյութերն են դեռ պատրաստվել գրավոր ձևով: Դատարանի ներկայացուցչի խոսքերով` Մուրբարաքի գործը կազմում է 160.000 էջ, իսկ ներկա դրությամբ մշակված է դրանց միայն 60 տոկոսը: Հոսնի Մուբարաքը մեղադրվում է 2011 թվականի եգիպտական հեղափոխության օրերին ցուցարարների մահվան մեջ:

Նմանատիպ նյութեր