211652_close_icon
views-count924 դիտում article-date 18:32 27-09-2014

ԱՄՆ-ը Սիրիայի հետ չի համակարգում ու չի համակարգելու «Իսլամական պետության» դեմ գործողությունները. Հեյգել

ԱՄՆ-ը Սիրիայի ներկայիս կառավարության հետ չի համակարգում ու չի համակարգելու «Իսլամական պետության» դեմ գործողությունները: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը. «Ասադի ռեժիմի հետ համակարգում չկա ու չի լինի»: Հեյգելը հայտարարել է, որ Դամասկոսի ներկայիս իշխանությունները կորցրել են լեգիտիմությունը: Բացի այդ, Հեյգելն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կառավարությունում որևէ մեկը պատրանքներ չի տածում, որ օդային հարվածներով կհաջողվի Իրաքում ու Սիրիայում ոչնչացնել «Իսլամական պետությանը»: Հեյգելի խոսքերով` հրթիռային հարվածներն ու ռմբակոծությունները հանդիսանում են խմբավորման դեմ պայքարի ամերիկյան ռազմավարության միայն բաղադրիչը:

Նմանատիպ նյութեր