1070 դիտում
13:47 04-09-2014
ԱՄՆ-ը չի պատրաստվում Ուկրաինայի համար ռազմական հակամարտության մեջ մտնել ՌԴ-ի հետ. Հեյգել
ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռազմական հակամարտության մեջ չի մտնի Ռուսաստանի հետ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:
Հեյգելի խոսքերով՝ Ռուսաստանը շարունակում է ձեռնարկել շատ վտանգավոր քայլեր, որոնք Ուկրաինայում հանգեցնում են լարվածության մեծացմամը:
Հեյգելը կարծում է, որ այդ ամենն անհետևանք չի մնա Ռուսաստանի համար, և, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը դրա համար պատերազմ չի սկսի Ռուսաստանի դեմ:
Սրանից առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածքում ռուս զինվորների ներկայությունը կասկած չի հարուցում, իսկ Պենտագոնի մամլո քարտուղարը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական սահմանին կենտրոնացած է մոտ 10.000 ռուս զինծառայող:
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
11:29 30-08-2014
Ուկրաինայի հետ կապված` Վաշինգտոնը մտադիր չէ ռազմական հակամարտության մեջ մտնել Մոսկվայի հետ
924 դիտում
18:32 27-09-2014
ԱՄՆ-ը Սիրիայի հետ չի համակարգում ու չի համակարգելու «Իսլամական պետության» դեմ գործողությունները. Հեյգել
Այս բաժնից
1000 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
676 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
586 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը