211652_close_icon
views-count1633 դիտում article-date 13:33 25-06-2016

Մեծ Բրիտանիայում կրկնակի հանրաքվեի անցկացում են պահանջում

Մեծ Բրիտանիայում Եվրամիության կազմից դուրս գալու հարցով կրկնակի հանրաքվե անցկացնելու համար ստեղծված խնդրագրի տակ արդեն ստորագրել է 669.842 հազար մարդ: Խնդրագիրը հրապարակվել է Թագավորության խորհրդարանի կայքում: Որպեսզի բրիտանական խորհրդարանը դիտարկման անցկացնի խնդրագիրը, անհրաժեշտ է ընդամենը 100 հազար ստորագրություն: Հիշեցնենք, որ հանրաքվեն անցկացվել է հունիսի 23-ին: Brexit-ի կողմնակիցները ձայների 51.9%-վ հաղթանակ են տարել՝ հակառակորդների՝ 48,1%-ի դիմաց: Իր հերթին, Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիքոլա Սթերջենը հայտարարել է, որ իր երկիրը իր ապագան տեսնում է Եվրոպական միության կազմում:

Նմանատիպ նյութեր