211652_close_icon
views-count31987 դիտում article-date 19:21 27-09-2014

«Գոլդ» համարանիշներով, «գոլդ» մեքենաների, «գոլդ» տերերը «խոնարհվեցին» Երևանի ՃՈ աշխատակիցների աշխատանքային փայտիկի առաջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանապետ, գեներալ֊լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը բազմիցս հայտարարել է, որ ոստիկանությունը չի հանդուրժելու այսպես ասած իրենց լավ տղու տեղ դրած, բազմացող սրիկաներին, ովքեր կշրջեն ուղեկցումներով (թիկնազոր), բոլոր նմանատիպ ձևով երթևեկող և իրենց անպարտելի համարող վարորդներն ու նրանց երկաթյա նժույգների տերերը իրենց ավտոմեքենաներով կտեղափոխվեն ՃՈ հատուկ պահպանվող տարածքներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 27֊ին, Ճանապարհային ոստիկանության 1֊ին սպայական գումարտակի 2֊րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Toyota Land Cruiser 200 մակնիշի 33 RD 333 և նույն մակնիշի 44 RD 444 համարանիշների ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրողի տեզեկություններով, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նշված ավտոմեքենաները Երևանում երթևեկում էին ուղեկցումներով և իրենց զգում էին «ղուշն ինչպես երկնքում»։ Ֆոտոլրագրող հայտնում է նաև, որ նույն դասակի աշխատակիցները տուգանային հրապարակ են տեղափոխել նաև Range Rover մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր