1147 դիտում
11:17 29-09-2014
Գյումրին կունենա հեծանվային էքստրեմալ վազքուղի. տեսանյութ
Գյումրիում մի քանի ամսից կգործի առաջին հեծանվային էսքստրեմալ վազքուղին: Մտահղացումը ՙԳյումրին մեր տունն է՚ քաղաքացիական նախաձեռնության անդամներինն է: Գաղափարը հետքրքրել է Գյումրիի քաղաքապետին և նա արդեն տարածք է առաջարկել վազքուղու համար: Սա վազքուղու նախնական մակետն է: Բլրակները փոքր-ինչ կմշակեն, կմաքրեն աղբից ու մոլախոտերից, և վազքուղին պատրաստ կլինի: Բարդ խնդիր է հեծանիվներ ձեռքբերելը: Դրանք թանկ են և Գյումրիում չեն վաճառվում: Հեծանվային էքստրեմալ վազքուղով հետաքրքրությունը մեծ է: Կազմակերպիչները վստահեցնում են, որ այն բաց կլինի բոլորի համար: Իսկ սկսնակների համար նույնիսկ հատուկ տարածք կառանձնացնեն: Վազքուղու էթիչքային բլրակները մինչև տարեվերջ պատրաստ կլինեն: Վազքուղին կունենա նաև հանդերձարան, հնարավոր է` տարածքը ցանկապատվի: Ադրենալինի ծարավ հեծանվորդները գարնանը կարող են զբաղվել իրենց սիրած սպորտաձևով, իսկ ձմռան ամիսներին հերթը դահուկորդներինն է:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34356]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
973 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
1045 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1345 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ