921 դիտում
13:02 29-09-2014
Չինաստանի իշխանությունները մասնակի արգելափակել են Instagram-ը
Չինաստանի իշխանությունները մասնակի արգելափակել են Instagram ծառայությունն ու Twitter-ի տեղի համարժեքը՝ Weibo-ն: Դրա պատճառը Հոնգկոնգի բնակիչների կողմից չդադարող բողոքի ակցիաներն են: Սեպտեմբերի 28-ի երեկոյան ժամերից սկսած՝ օգտատերերը կարող են միայն մտնել իրենց էջերը, սակայն չեն կարող տեղադրել լուսանկարներ ու թարմացնել նորությունների շարքը:
Այս մասին հայտնում է Reuters-ը: Դրա նախօրեին օգտատերերը ցանցում էին տեղադրել բողոքի ակցիաների մասին տեղեկություններ ու լուսանկարներ, որոնք մասնավորապես վկայել են, որ ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ:
Բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 16-58 տարեկան ավելի քան 70 մարդ: Տուժածների ընդհանուր թիվը հայտնի չէ: Սեպտեմբերի 26-ին Հոնգկոնգի փողոցներ էր դուրս եկել մոտ 80.000 մարդ՝ պահանջելով պահպանել տեղի իշխանություններին ինքնուրույն ընտրելու իրենց իրավունքը:
Պեկինը համաձայնվել է զիջման գնալ և խոստացել է Հոնգկոնգին նման հնարավորություն ընձեռել 2017 թվականին, սակայն պայման է առաջադրել, որ Հոնգկոնգի առաջադրած բոլոր թեկնածուները պետք է նախնականորեն հավանության արժանանան իր կողմից: Բրիտանական նախկին գաղութ, 1997 թվականից Չինաստանի մաս կազմած Հոնգկոնգում համաձայն չեն դրա հետ:
Նմանատիպ նյութեր
1851 դիտում
13:39 26-01-2021
Հնդկաստանի իշխանությունները ընդմիշտ արգելափակել են 59 չինական հավելվածներ, ներառյալ TikTok- ը
1482 դիտում
18:00 18-04-2014
ՀՀ-ում Չինաստանի դեսպանը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի շնորհավորական ուղերձը
Այս բաժնից
1030 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1048 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
931 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել