1283 դիտում
14:49 29-09-2014
ԵՏՄ-ի իրավական բազան պետք է համապատասխանի Բելառուսի շահերին. Լուկաշենկո
Բելառուսի շահերը պետք է պաշտպանվեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) իրավական բազայի ձևավորման ժամանակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Բելառուսի նախագահն այսօր Մինսկում պատգամավորներին հայտնել է, որ առաջիկա օրերին պետք է աշխատել համապատասխան միջազգային համաձայնագրերի վավերացման ուղղությամբ, և որ նրանց առաջադրանքն է ազգային շահերի պահպանմամբ աջակցել միության պայմանագրային-իրավական բազայի ձևավորմանը:
Լուկաշենկոն նրանց խորհուրդ է տվել փաստաթղթի նախապատրաստման ժամանակ սխալներ հայտնաբերելու դեպքում իրազեկել իրեն և կանգ չառնել ոչ մի բանի առջև՝ պաշտպանելով բելառուսական պետության շահերը: Նա ընդգծել է, որ պատգամավորների դիտողություններն ու առաջարկները մշտապես կողջունվեն իրենց կողմից:
ՌԴ Պետդուման ԵՏՄ-ի մասին պայմանագիրը վավերացրել է նախորդ շաբաթ: Ակնկալվում է, որ Բելառուսի ու Ղազախստանի խորհրդարանները դա կանեն հոկտեմբերի սկզբին:
Նմանատիպ նյութեր
19238 դիտում
13:49 12-08-2018
Ռուսաստանը բարբարոսաբար է վարվում մեզ հետ, ԵՏՄ շրջանակում, կարծես՝ նրա վասալներն ենք. Լուկաշենկո
Այս բաժնից
571 դիտում
12:12 21-12-2024
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
772 դիտում
09:28 21-12-2024
Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․կա 60 վիրավոր
880 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից