19238 դիտում
13:49 12-08-2018
Ռուսաստանը բարբարոսաբար է վարվում մեզ հետ, ԵՏՄ շրջանակում, կարծես՝ նրա վասալներն ենք. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին հանդիմանում է անբարեխիղճ մրցակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում պարտավորությունների չկատարման համար: Նա այս մասին հայտարարել է նախօրեին «Գոմսելմաշ» ԲԲԸ այցելության ժամանակ, փոխանցում է [url=http://www.belta.by/president/view/lukashenko-uprekaet-rossiju-v-nedobrosovestnoj-konkurentsii-313667-2018/]belta.by[/url]-ն:
«Ես ցանկանում եմ պահպանել «Գոմսելմաշը»: Մենք հիմա ծանր ժամանակահատվածում ենք՝ ռուսները մեր հանդեպ բարբարոսաբար են վարվում, այս մասին հրապարակայնորեն եմ ասում: Նրանք մեզնից ինչ-որ բան են պահանջում, կարծես՝ նրանց վասալներն ենք, իսկ ԵՏՄ շրջանակում, որի կազմ մեզ հրավիրել են, չեն ցանկանում իրենց պարտավորությունները կատարել: Ահա և նրանք էլ ստեղծում են ոչ մրցակցային իրավիճակը»,- հայտարարել է Բելառուսի առաջնորդը:
Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանում ԱՄՆ-ին և Արեւմուտքին հանդիմանում են «ոչ մրցակցային առավելություն» ստեղծելու համար: «Իսկ իրենք էլ մեզ համար են նույնպիսի ոչ մրցակցային պայմաններ ստեղծում: Սա, թերևս, Ռուսաստանի նախագահի հետ մեր զրույցի թեման կլինի: Մեզ Արևմուտքից սեղմում են տարբեր «դասային LEXION-ներով» և այլն, և մեզ, ցավոք, Արևելքից էլ մեր ավագ եղբայրն է սեղմում, որն իրեն մրցակցության մեջ անբարեխիղճ է պահում: Նրանք ամեն կերպ աջակցում են իրենց «Ռոստսելմաշին», սուբսիդավորում են՝ խախտելով ԵՏՄ-ում մեր պայմանավորվածությունները: Սա ճիշտ չէ, անարդարացի է, և այս խնդիրը մենք չենք հանում բելառուսա-ռուսական՝ կառավարությունների և նույնիսկ նախագահների մակարդակով բանակցությունների օրակարգից»,- շեշտել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նմանատիպ նյութեր
2406 դիտում
15:57 24-02-2015
Կամ Ռուսաստանը կզավթի Բելառուսը կամ էլ Արևմուտքը կհպատակեցնի մեզ իրեն. Լուկաշենկո
1280 դիտում
14:49 29-09-2014
ԵՏՄ-ի իրավական բազան պետք է համապատասխանի Բելառուսի շահերին. Լուկաշենկո
2211 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
1117 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
889 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1099 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին