1306 դիտում
18:18 29-09-2014
Երբեմն պատգամավորները իրենց պահում են Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթի պերսոնաժների նման. ԱԺ նախագահ
Մենք մի ընտանիքի պես ենք, բայց երբեմն այս կամ այն օրինագծի քննարկումների ժամանակ պատգամավորները իրենց պահում են Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթի պերսոնաժների նման: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ, որը ներկայացրել էին «Ժառանգության» պատգամավորները:
Այդ օրինագծի համաձայն, որը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բացակայող պատգամավորների փոխարեն քվեարկելը քրեորեն պատժելի է դառնում:
ՀՀԿ-ական պատգամավորները արձագանքելով ներկայացված օրինագծին հիշեցրեցին Զարուհի Փոստանջյանին այն նախաձեռնությունը, երբ գազային պայմանագրի քվեարկության ժամանակ հավաքել էր քարտերը՝ պատգամավորներին զրկելով քեվարկելու հնարավորությունից: Դրան էլ ի պատասխան Զարուհի Փոտսնջյանը արձագանքեց. «Այդ օրը Հովիկ Աբրահամյանը զանգահարել էր իրավաբաններին, որպեսզի տեղեկանար, թե ինչ իրավական պատժամիջոցներ կարելի է կիրառել իմ նկատմամբ: Այնինչ, եթե դա քրեորեն պատժելի լիներ, դուք անգամ բռնությամբ իմ ձեռքից կվերցնեիք քարտերը եւ ընթացք կտայք գործին»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
715 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան
691 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի