211652_close_icon
views-count19574 դիտում article-date 19:18 29-09-2014

Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի խաչմերուկում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13․00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 105-րդ կմ հատվածում՝ Հոռոմի խաչմերուկ կոչվող ճանապարհին բախվել են Անատոլի Առկտովի վարած «Ուրալ» մակնիշի 0039 УО 94 համարանիշի և 27-ամյա Արտաշես Եփրիկյանի վարած Opel Vectra մակնիշի QGQ 489 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա․ Եփրիկյանը և ուղևորներ՝ 26֊ամյա Ռազմիկ Հակոբյանը, 27-ամյա Պետյա Ալեքսենկոն և Արթուր Ալեքսենկոն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում աշխատել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2֊րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հարմանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի քննչական բաժանմունքում ավագ քննիչ Արաքյա Իգիթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Բժիշկների գնահատմամբ՝ Ռ․ Հակոբյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ Պ․ Ալեքսենկոյի և Ա․ Եփրիկյանինը՝ միջին ծանրության։ Նախնական տվյալներով Mercedes G500 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 4.500.000 դրամ, իսկ Hyundai Elantra մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը՝ 5.000.000 դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, Mercedes G500 մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 200.000, իսկ Hyundai Elantra-ինը`120.000 դրամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր